Պատգամավոր․ Վարդենիսի և հարակից շրջանների մոտ 300 ընտանիք կմնա առանց աշխատանքի
Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջացել: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նրա խոսքով՝ նրանցից մոտ 100-ն արդեն կրճատվել է, իսկ մյուսների կրճատման հարցն ընթացքի մեջ է: «Դա նշանակում է, որ Վարդենիսի և հարակից շրջանների մոտ 300 ընտանիք կմնա առանց աշխատանքի: Սահմանամերձ շրջաններում այս էքստրեմալ սոցիալական պայմաններում դա իսկապես լուրջ խնդիր է»,-ասաց Թովմասյանը:
Պատգամավորը հայտնեց, որ այսօր իր հետ կապվել են բազմաթիվ բնակիչներ Վարդենիսից, որոնք հայտնել են, որ մտադիր են փակել երկաթգիծը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: «Այդ երկաթգծով դեպի Արարատ է տեղափոխվում հանքանյութը: Քաղաքացիները մտադիր են տարբեր ակցիաներ անցկացնել: Հուսով եմ, որ դա թույլ չտալու համար իմ հայտարարությունը կօգնի կառավարությանը որևէ քայլ ձեռնարկել և օգնել նրանց: Կարծում եմ՝ դա արդիական հարց է, և մարդկանց պետք է այլընտրանք առաջարկել»,-ասաց պատգամավորը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".