Последние новости

Պատգամավոր․ Վարդենիսի և հարակից շրջանների մոտ 300 ընտանիք կմնա առանց աշխատանքի

Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջացել: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նրա խոսքով՝ նրանցից մոտ 100-ն արդեն կրճատվել է, իսկ մյուսների կրճատման հարցն ընթացքի մեջ է: «Դա նշանակում է, որ Վարդենիսի և հարակից շրջանների մոտ 300 ընտանիք կմնա առանց աշխատանքի: Սահմանամերձ շրջաններում այս էքստրեմալ սոցիալական պայմաններում դա իսկապես լուրջ խնդիր է»,-ասաց Թովմասյանը:

Պատգամավորը հայտնեց, որ այսօր իր հետ կապվել են բազմաթիվ բնակիչներ Վարդենիսից, որոնք հայտնել են, որ մտադիր են փակել երկաթգիծը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: «Այդ երկաթգծով դեպի Արարատ է տեղափոխվում հանքանյութը: Քաղաքացիները մտադիր են տարբեր ակցիաներ անցկացնել: Հուսով եմ, որ դա թույլ չտալու համար իմ հայտարարությունը կօգնի կառավարությանը որևէ քայլ ձեռնարկել և օգնել նրանց: Կարծում եմ՝ դա արդիական հարց է, և մարդկանց պետք է այլընտրանք առաջարկել»,-ասաց պատգամավորը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ