Последние новости

Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն իր վերջին հարցազրույցներից մեկում հետաքրքիր միտք էր արտահայտել։ Նա նշել էր, որ եթե նույնիսկ ընդունենք, թե հասարակության 90 տոկոսը համակրում է Փաշինյանին, որն, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է, միևնույն է դա որևէ բան չի փոխի, քանի որ խնդիրը ոչ միայն իշխանության անարդյունավետությունն է, այլև այն, որ քաղաքական ճգնաժամը վերածվել է համակարգային ճգնաժամի։

Ըստ էության, Հայաստանում անիշխանություն է։ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո իշխանություն չունի և դա օրինաչափ է։ Քաղաքական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկն էլ դա է, որովհետև Նիկոլ Փաշինյանը այլևս չունի բավարար լեգիտիմություն` հարթելու քաղաքական դաշտի կնճիռները։ Ինչ վերաբերում է համակարգային ճգնաժամի առկայությանը, ապա այն նոր չի ի հայտ եկել, այն սկսել է 2018թ-ի իշխանափոխության հենց հաջորդ օրվանից։ ԱԺ գրավումը, բանակի, եկեղեցու, ԲՈւՀ-երի վրա հարձակումները, դատարանների շենքերի շրջափակումը, Սահմանադրական դատարանի վրա գրոհը, հիմա էլ ԲԴԽ-ի վրա հարձակումը չէր կարող անհետևանք անցնել։

Քաղաքական և համակարգային ճգնաժամի հաղթահարման ճանապարհները շատ են, Հայաստանի պարագայում մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և անցկացվեն նոր ընտրություններ։ Եթե հրաժարական չի տալիս Փաշինյանը, ապա ընդդիմությանը այլ բան չի մնում, քան պայքարի ձևերի կոշտացումն է։ Սա էլ իր հերթին կարող է բերել նոր քաղաքական ցնցումների։ Հայաստանը հիմա այն վիճակում չէ, որ կարողանա դիմակայել դրան։ Այսինքն Սահմանադրական ճանապարհը ճգնաժամը հաղթահարելու լավագույն եղանակն է։ Քաղաքական դաշտի հիմնական դերակատարները խնդրի հանգուցալուծման տարբեր մոտեցումներ ունեն։ Մի մասը համաձայն է արտահերթ ընտրություններին Փաշինյանի վարչապետությամբ, մյուս մասը՝ ոչ։ Թե ինչ կլինի, առաջիկա օրերը ցույց կտան, քանի որ Նիկոլ Փաշինյանը նորից սկսել է հանդիպում-կոնսուլտացիաները քաղաքական ուժերի հետ։ Եթե խորհրդարանական ընդդիմության հետ շատ թե քիչ ամեն բան պարզ է, ապա արտախորհրդարանական ընդդիմության հարցում անորոշությունները շատ են։

Ակնհայտ է մի բան, որ քաղաքական պրոցեսների հետագա զարգացումների վրա մեծ ազդեցություն է ունենալու Հանրապետական կուսակցության դիրքորոշումը, քանի որ այդ կուսակցությունն է ամենամեծ և ինստիտուցիոնալացված ընդդիմադիր ուժը։ 2018թ.-ին ՀՀԿ-ն հավաքել է ամենաշատ ձայները, ու եթե հաշվի առնենք, որ այս երեք տարիներին, ըստ էության, այդ կուսակցության հասցեին փչված շատ փուչիկներ պայթեցին, ապա նրանց հաջողություն արձանագրելու շանսերը հաջորդ ընտրություններում առնվազն կկրկնապատկվի։ ՀՀԿ-ն սակայն հայտարարել է, թե չի մասնակցելու ընտրություններին, եթե դրանք կազմակերպի Նիկոլ Փաշինյանը։ Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ Նիկոլը հրաժարական է տալու, Իմ քայլից որևէ մեկը մի քանի ամսով մինչև նոր ընտրությունները ընտրվելու է վարչապետ, իսկ ընտրություններից հետո արդեն ըստ դրանց արդյունքների կձևավորվի նոր իշխանություն։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա նաև այն պատճառով, որ ընտրությունները հնարավորինս լեգիտիմ ելք ունենան։ Լեգիտիմությունը նրան օդ ու ջրի պես պետք է։

Անի Առաքելյան

1or.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЮКЖД ЗАПУСТИЛА МЕЖДУНАРОДНЫЙ РЕЙС ЕРЕВАН-БАТУМИ-ЕРЕВАН
    2025-06-14 15:57

    Сегодня, 14 июня компания «Южно-кавказская железная дорога» отправила в рейс первый международный поезд летнего сезона 2025 года по маршруту Ереван-Батуми-Ереван. Первым поездом на черноморские курорты отправились порядка 150 пассажиров. Поезд будет курсировать до 1 октября текущего года.

  • АРМЕНИИ ЭТО БУДЕТ СТОИТЬ ДОРОГО: СПЕЦИАЛИСТЫ - О РИСКАХ ВЫХОДА ИЗ ЕАЭС
    2025-06-14 15:34

    Армении дорого обойдется возможное решение о выходе страны из ЕАЭС. Политические и экономические последствия этого шага для Еревана будут весьма серьезными. Об этом Sputnik Армения сказала научный сотрудник ЦКЕМИ НИУ ВШЭ, руководитель сектора кавказских исследований ИКСА РАН Евгения Горюшина на полях форума APRI Armenia.

  • Рубен САФРАСТЯН: "УГРОЗА БОЛЬШОЙ ВОЙНЫ ОЧЕНЬ ВЕЛИКА"
    2025-06-14 10:40

    "Иран ответил Израилю, запустив баллистические ракеты, - пишет на своей странице в Фейсбук востоковед, академик НАН РА Рубен Сафрастян. - Не уверен, что последуют новые удары. Но если последуют, то в таком случае ответный удар Израиля будет намного более мощным, чем предыдущие, и, скорее всего, к нему присоединятся вооруженные силы США и, возможно, их союзники... И это уже будет означать реальную полномасштабную войну.

  • Армен АЙВАЗЯН: "АРМИЯ И НАРОД АРМЕНИИ ДОЛЖНЫ БЫТЬ ГОТОВЫ ПРОТИВОСТОЯТЬ ВОЗМОЖНОМУ НАПАДЕНИЮ"
    2025-06-14 10:38

    "У Ирана, как и у Армении, нет реальных союзников, и пока ему приходится в одиночку противостоять Израилю и стоящим за ним США, Великобритании, Франции и почти всему Западу, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ