Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է «Նագգաշյան մանուկների տան» մանկավարժներին և շրջանավարտներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ մարտի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Երևանում գործող «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի մանկավարժներին և շրջանավարտներին: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվկան համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումից։
«Հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը՝ կենտրոնի տնօրեն տիար Միհրան Միրիջանյանը ներկայացրեց մանկավարժներին և տեղեկացրեց, որ այս անգամ Հայոց Հոր հետ հանդիպմանը ներկա են կենտրոնի` մայրության բերկրանքին սպասող շրջանավարտները: Տնօրենը նաև իրազեկեց կենտրոնում կրթադաստիարակչական գործընթացի և սաների խնամքի կազմակերպման մասին։
Խոսքով հանդես եկավ նաև կենտրոնի փոխտնօրեն տիկին Նունե Գեղամյանը: Վերջինս, անդրադառնալով կենտրոնի ապագայի տեսլականներին, նշեց, որ կենտրոնը տարիների ընթացքում մեծ փորձ է կուտակել և իր գործունեությամբ հատուկ խնամքի ոլորտում վստահելի գործընկերի համբավ ձեռք բերել, որի շնորհիվ այսօր արդյունավետորեն համագործակցում է պետական պատկան կառույցների ու հասարակական կազմակերպությունների հետ:
Այնուհետև ներկաներին ողջունեց և իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն իր բերկրանքն արտահայտեց առ այն, որ հանդիպմանը ներկա են զավակներ սպասող շրջանավարտները՝ մաղթելով Աստծու ամենախնամ Աջի մշտական ներկայությունը նրանց կյանքից ներս:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր մասնավոր գնահատանքը հայտնեց կենտրոնի տնօրենին տասնամյա նվիրյալ ծառայության ու մանկավարժներին իրենց նախանձախնդիր աշխատանքի համար՝ միտված վարքային խնդիրներ ու խնամքի կարիք ունեցող երեխաների աջակցությանը: Նորին Սրբությունը, վերհիշելով իր պարբերական այցերը կենտրոն և հանդիպումները երեխաների ու պատանիների հետ, կարևոր և հանրօգուտ նկատեց կենտրոնի առաքելությունը Եկեղեցու սոցիալական ծառայությունների ընդհանուր շրջագծից ներս։
Հայրապետը նաև կարևորեց այն, որ կենտրոնի աշխատակազմը շարունակում է կապ պահել շրջանավարտների հետ և անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել նրանց նկատմամբ։
Վեհափառ Հայրապետն ու ներկաները կիսվեցին կենտրոնի հետ կապված հուշերով՝ մասնավոր անդրադարձ կատարելով նաև կենտրոնն ավարտած սաների հետագա կյանքի ընթացքին։
Այսօր կենտրոնում խնամվում է 18 սան, շրջանավարտների թիվը 20-ն է»,- գրել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.