Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին
ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել իր մարտական ընկերոջ հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։
«ՀՀ երրորդ նախագահի անունից այսօր առավոտյան «Եռաբլուր»-ում նաև ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին:
Սերժ Սարգսյանը զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել զորավար Անդրանիկ Օզանյանի շիրմին, ծաղկեպսակ տեղադրել՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության ու հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակին»,- նշվում է գրասենյակի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.
-
2025-06-16 04:33
Израиль нанес удар по одному из зданий иранского министерства иностранных дел. Об этом, как передает РИА Новости, сообщил заместитель главы МИД Ирана Саид Хатибзаде.
-
2025-06-16 04:29
Израиль готов прекратить свою кампанию, если Иран примет требования США о сворачивании своей ядерной программы, заявил премьер-министр Израиля Биньямин Нетаньяху в интервью телеканалу Fox News.
-
2025-06-16 04:27
Сильный град в Тавуше нанес огромный ущерб винному заводу Aghababyan Wines.