«Ժողովուրդ»․ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՄԵՂԱԴՐԱՆՔ
ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Մասնավորապես, հարցում ուղարկելով՝ խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե կա արդյոք 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործ, կոնկրետ ինչ քրեական գործի մասին է խոսքը, ՀՀ քրեական օրենսգրքի ինչ հատկանիշներով է հարուցվել այն, արդյոք Անդրանիկ Մակարյանը հարցաքննվել է այդ գործի շրջանակներում և ինչ կարգավիճակով։ Այս հարցերին պատասխան է եկել միայն այն մասով, որ Մակարյանը ներգրավվել է գործով որպես մեղադրյալ»,–գրում է «Ժողովուրդը»:
Դատախազությունը հրաժարվել է այլ տեղեկություն տրամադրել գործի մասին՝ դա համարելով նախաքննական գաղտնիք:
Նշենք, որ Անդրանիկ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որոնք չեն միացել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և մյուս զինվորականների` Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությանը:
Հիշեցնենք` մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Անդրանիկ Մակարյանի գործողությունների մասով կա հարուցված քրեական գործ, որն առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, և դեռ պետք է պարզվի, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել: «Ժողովուրդ»–ի դիտարկմամբ` հենց այս քրգործն է պատճառը, որ Մակարյանը հրաժարվել է ստորագրել իր գործընկերների հայտարարությունը՝ վախենալով իր մասին բացահայտումներից և հնարավոր կալանքից:
«Հետաքրքիր է, սակայն, որ Անդրանիկ Մակարյանը երեկ Եռաբլուր զինվորական պանթեոնում էր՝ իշխանության ներկայացուցիչների, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Նա հույս ունի, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելուց հետո իրեն կնշանակեն ԳՇ պետ, և կկարճվի նաև իր մասով քրգործը»,–գրում է թերթը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-05 10:35
В последние дни название сюникского села Хнацах у всех на слуху – более недели азербайджанские ВС вели стрельбу в этом районе. Обычно стреляли неприцельно, но в сторону села — поверх домов. 31 марта одна из пуль попала в окно жилого дома.Съемочная группа Sputnik Армения побывала в Сюнике.
-
2025-04-05 10:31
Армянское общество должно быть готово к возможному нападению, при этом самое опасное – внушать обществу, что будет якобы мир, которого не видно. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил российский политолог Михаил Александров.
-
2025-04-05 09:28
Министерство спорта РФ разработало программу подготовки российских спортсменов к Олимпийским играм 2028 года. Об этом заявил вице-премьер РФ Дмитрий Чернышенко в ходе 22-го заседания Межправительственной российско-кубинской комиссии по торгово-экономическому и научно-техническому сотрудничеству.
-
2025-04-05 09:26
Из-за резкого подорожания яиц в США американцы стали красить к Пасхе картошку, лук или зефир. Об этом сообщает The New York Times (NYT).