Արման Սաղաթելյան․ Երկրի թիվ մեկ զինվորականին աշխատանքից ազատելը փլավ ուտել չէ
Ռազմական հեղաշրջման փորձի մասին խոսում են մարդիկ, որոնք խաղաղ հավաքի ժամանակ եռակցելով ավելի են ամրացնում ԱԺ-ի դարպասները, ձայնալուսային նռնակներ են շարում տարածքում և ֆասադում տեղադրում են դիպուկահարների հաշվարկներ. Ու այդ մարդիկ խոսում են ռազմական հեղաշրջման վտանգի մասին: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ՊՆ-ի դիմաց հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և բանակի զինվորականների ու քաղաքացիների ակցիայի ժամանակ նշեց «Քառյակ մեդիայի» համահիմնադիրներից Արման Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Եթե լիներ որևէ հեղաշրջման փորձ, ես համոզված եմ, որ այդ մարդիկ նույնիսկ հայտարարություն անելու հնարավորություն չէին ունենա: Ես համարում եմ, որ կառավարության հրաժարականի պահանջը քաղաքական հայտարարություն չէ, որովհետև խոսվում է մարդու մասին, ով ի պաշտոնե պետք է պատասխանատվություն կրի ողջ պաշտպանական համակարգի համար»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ ՀՀ նախագահի ՍԴ չի ուղարկել Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդությունը, հետևաբար նա պետք է ազատվի պաշտոնից օրենքի ուժով, Սաղաթելյանն ասաց. «Ես նման օրենքի ուժ չգիտեմ: Երկրի թիվ մեկ զինվորականին աշխատանքից ազատելը հենց այնպես փլավ ուտել չէ: Դա ոչ իր թերթոնն է, ոչ դուքյանը: Սահմանադրության մեջ կա հստակ դրույթ, որպեսզի ԳՇ պետը ունենա որոշակի երաշխիքներ: Դրա համար է, որ Սահմանադրության մեջ նրա նշանակման մասին խոսվում է, ազատման մասին՝ ոչ: Չի կարելի առավոտյան արթնանալ և տրամադրության ներքո պաշտոնից ազատել բարձրաստիճան զինվորականին, ինչ է, թե տրամադրությունը տեղը չի, կամ բան ես կարդացել ու լավ չես հասկացել: Այո, մենք մեր բանակի կողքին ենք»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 13:43
Ереван готовился к разным сценариям, заявил секретарь Совбеза Армении Армен Григорян на полях форума APRI в Ереване, комментируя атаки Израиля на Иран и их последствия.
-
2025-06-13 13:42
Задержан экс-премьер Армении Овик Абрамян. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе Антикоррупционного комитета.
-
2025-06-13 13:41
Секретарь Совбеза Армен Григорян не стал комментировать информацию о визите премьер-министра Армении Никола Пашиняна в Турцию, призвав дождаться сообщения кабмина.
-
2025-06-13 13:28
Вновь и вновь приходится констатировать, что Армения существует не в вакууме. Вокруг происходят множество процессов, которые могут оказать прямое воздействие на уровень стабильности и безопасности Армении и всего региона в целом.