Գեներալ Հենրիկ Մուրադյան․ Այսօր ձեռնոց է նետված զինված ուժերին
Մենք այստեղ հավաքվել ենք մեր աջակցությունը հայտնելու Զինված ուժերի գլխավոր շտաբին և շտաբի պետ Օնիկ գասպարյանին: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ՊՆ-ի շենքի դիմաց հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և բանակի ակցիայի ժամանակ նշեց պահեստազորի սպա, գեներալ մայոր Հենրիկ Մուրադյանը, ով օրերառաջ է իր դիմումի համաձայն ազատվել Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից:
«Մենք նաև այստեղ ենք, որպեսզի հնարավորություն տանք ԶՈւ ստորաբաժանումներին իրենց գործը, խնդիրները կատարեն: Մենք այստեղ ենք, քանի որ այսօր գտնվում ենք բարդ ու ծանր իրավիճակում: Այսօր ձեռնոց է նետված զինված ուժերին, որն այսօր կատարում է իր խնդիրները: Այն տղաները, ովքեր այսօր պետք է աջակցություն ստանային ՀՀ իշխանություններից, ազգից, ժողովրդից, չեն ստանում: Այսօր քայլ առ քայլ փորձում են քանդել մեր պետության միակ երաշխավոր Զինված ուժերը: Մենք մեր մարտական ընկերների հետ դիմում ենք ԳՇ պետ Գասպարյան Օնիկին: Պարոն Գասպարյան, մենք մշտապես ձեզ հետ ենք լինելու, մենք ձեր կողքին ենք: Մենք միացել ենք ձեզ՝ առկա խնդիրները միասին լուծելու համար»,-ասաց նա:
Հենրիկ Մուրադյանը դիմեց բոլոր մարտական ընկերներին՝ խնդրելով մեկ մարդու նման միանալ այսօրվա սկսված շարժմանը, որը պետք է ապահովի ԶՈւ բնականոն գործունեությունը: Նո կոչ արեց ՀՀ նախագահին, որպեսզի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկությունն ուղարկի ՍԴ:
Նշենք, որ ակցիայի ավարտից հետո սպասվում է, որ երթով շարժվելու են դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ ժամը 15-ին տեղի է ունենալու «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-10 20:00
Американская делегация покинула генконсульство России в Стамбуле после переговоров, передает РИА Новости.
-
2025-04-10 19:58
Ни одна оппозиционная политическая сила в одиночку не сможет добиться смены власти. Об этом заявил депутат от Республиканской партии Армении (РПА) Артак Закарян.
-
2025-04-10 19:57
В 2024 году в Вооруженных силах Армении зафиксировано 40 смертей. Об этом говорится в отчете Ванадзорского отделения Хельсинкской Гражданской Ассамблеи.
-
2025-04-10 19:56
Обстановка в регионе может создать условия для развязывания Азербайджаном агрессии против Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил бывший министр иностранных дел Арцаха Карен Мирзоян.