Последние новости

Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց

Բաղրամյան պողոտայում ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը, մեկնարկեց երթ Երևանի կենտրոնական փողոցներով։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ։

Հանրահավաքի ավարտին Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ վաղը Բաղրամյան պողոտայում ողջ օրվա ընթացքում լինելու են տարբեր միջոցառումներ, հավաքներ և քննարկումներ ողջ օրվա ընթացքում։

«Կոչ եմ անում բոլորին այստեղ գալ բալիկների և թոռնիկների հետ։ Երեխային պետք է փոքր տարիքից դաստիարակել, թե ինչ է արժանապատվությունը և արժանապատիվ քաղաքացին, որպեսզի երեխան չսովորի, թե ինչ է դավաճանությունը»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Երկուշաբթի՝ մարտի 8-ին, տեղի կունենա շարժման «արժանապատիվ հավաք» և հատուկ ծրագիր, որի մասին «Հայրենիքի փրկության շարժումը» լրացուցիչ կտեղեկացնի իր էջում, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ