Վազգեն Մանուկյան, Պետությունը մահանում է, պետության փրկումը ցանկացած օրենքից ավելի բարձր է
«Մենք շատ համբերատար և կիրթ ազգ ենք։ Կորցրել ենք մեր հայրենիքի զգալի մասը, ջարդվել է մեր բանակը, կորցել ենք հազարավոր երիտասարդներ, Ալիևն արհամարհանքով խոսում է հայերի մասին, այն վախեցած Ալիևը, որ ծպտուն չէր հանում։ Արհամարհված ժողովուրդ ենք»,- Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ մարդիկ, ովքեր պահանջում են Նիկոլի հրաժարականը ու միացած չեն իրենց, անհամեմատ ավելի շատ են, քան այստեղ հավաքված մարդիկ։
«Կոչ եմ անում իրենց՝ ուզում եք միանալ, միացեք, ուզում եք համագործացել՝ համագործակցեք։ Չեք ուզում համագործակցել, ստեղծեք ձեր կազմակերությունները, ինքնուրույն որոշումներ ընդունեք։ Համբերել հնարավոր չէ, մեր աչքի առաջ մահանում է մեր պետությունը։ Իսկապես մեր ազգը մահանում է։
Մենք պատմական ժամանակաշրջանում ենք ապրում։ Մեզանից է միայն կախված, որ ինչ որ թափթփուկ, անպիտան մարդիկ ուղղակի նստել են ղեկին։ Նախկին իշխանություններին մեղադրում էին՝ փող են բաժանում ընտրությունների ժամանակ։ Իհարկե, իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ բաժանել են։ Իրենց գրպանից փող էին բաժանում, որ գային պաշտոնի։
Սա մեր պետական գրպանի փողը բաժանում է ոստիկանությանը, որ իրեն ծառայեն։ Ո՞րն է ավելի մեծ հանցագործություն։ Այսինքն միայն իր հենարանը մնացել է փող բաժանելով ոստիակնությունը։ Համոզված եղեք, շատ թույլ է այս իշխանությունը, սարսափելի վտանգավոր մեր երկրի համար»,- ասաց Վ. Մանուկյանը։
Նա նշեց, որ երկրին պետք են ընտրություններ, որպեսզի ժողովուրդն իր կամքով ընտրի իր ղեկավարներին, բայց ոչ Փաշինյանի օրոք, քանի որ ոչ բարոյական իրավունք ունի, ոչ հնարավորություն․ «Ո՞նց կարող է լինել ընտրություններ ոստիկանական պետությունում։ Այս պետությունն արդեն ժողովրդավարական պետություն չէ, ոստիկանական պետություն է։ Իրեն կհանենք, կձևավորվի ժամանակավոր կառավարություն։ Մի քիչ կկայունանա վիճակը, գոնե կիմանանք, որ դավաճաններ չեն այնտեղ, կկազմակերպենք մաքուր ընտրություն, մեկդ մյուսին պետք է վերահսկեք»։
Ինչ վերաբերում է ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկին ու իրենց պահանջին՝ նախագահն այն ուղարկի ՍԴ, Մանուկյանն ասաց, որ դեռ չի ուղարկել, բայց պահանջելու են, որ կատարի իր պարտքը։
«Պահանջելու ենք և ինքը պետք է կատարի իր պարտքը։ Եթե չի կատարում այդ պարտքը, Շուշիի անկումն էլի իր խղճի վրա է»,- ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածուն։
Նա կոչ արեց բանակին՝ ձեր մեջքի հետևում Հայաստանն է, ձեր որոշումից, ինչպես պատերազմի ժամանակ էր շատ բան կախված, նույնը հիմա է, պատերազմը շարունկավում է։
«Ոչ մի հրամանի չպետք է ենթարկվենք՝ ինչ կորոշի այս դատարանը, ՍԴ, դրանից արդեն անցել ենք։
Պետությունը մահանում է, պետության փրկումը ցանկացած օրենքից ավելի բարձր է։
Լինենք քաղաքակիրթ, համբերատար, բայց չափավոր։ Ասում են՝ ժողովուրդն իրավունք չունի ապստամբություն բարձրացել։ Ո՞վ ասաց։ Եթե ժողովրդին սպանում են, ժողովուրդը պետք է ենթրակվի՞։ Պետք է կարողանանք ոտքի կանգնել, համախմբվել ու հաղթել։
Ազգ, բանակ, հաղթանակ»,- ասաց Վազգեն Մանուկյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.