Հարությունյան․ Հակառակորդն ամեն կերպ փորձում էր գրավել Կարմիր շուկան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և բնակիչների հետ տեղում քննարկել օրախնդիր հարցերը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Հարությունյանը և կից տեսանյութ հրապարակել։
Նշվում է, որ առաջիկա 3-5 տարում Արցախում շինարարություններ են լինելու, ու բնակիչները պետք է բրիգադներ կազմեն, որ և՛ երկիրը շենացնեն, և՛ աշխատանք ունենան։
«10-15 օր հետո գալու եմ, տեսնեմ քանի բրիգադ եք կազմել։ Ես գիտեմ, որ Կարմիր շուկա համայնքն ամենածանր վիճակում է գտնվում, բայց մենք չենք հուսահատվում, հակառակը, հենց այստեղից ենք շինարարությունը սկսելու։ Նախագծով 140 տուն է, բայց մենք ավելի շատ ենք կառուցելու»,-բնակիչների հետ զրույցում ասել է Հարությունյանը։
Նա խոստացել է 3 տարում ավարտել տեղահանվածների բնակարանների կառուցումը, դրանից հետո, տուն կառուցել չունեցողների համար։
«Հակառակորդն ամեն կերպ փորձում էր Կարմիր շուկային տիրանալ։ Շնորհիվ ձեզ, շնորհիվ մեր հերոս տղաների հաջողվեց պահել համայնքը , չնայած որ Թաղավարտի մի մասը կորցրել ենք»,–ասաց Արցախի նախագահը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: