Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ալվինա Գյուլումյանի հայցադիմումը
Վարչական դատարանը՝ դատավոր Գևորգ Սոսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ-ի։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՍԱՊԾ-ի։ Հայցվորը դատարան է դիմել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրեքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հայցվորի կենսաթոշակը վերահաշվարկելուն և ոչ իրավաչափ հաշվարկի արդյունքում պակաս վճարված կենսաթոշակի գումարը հայցվորին վճարելուն պարտավորեցնելու պահանջով։
Փետրվարի 24-ին Վարչական դատարանը՝ դատավոր Գևորգ Սոսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել ՀՀ ֆինանսների նախարարությանը որպես երրորդ անձ ներգրավելու մասին։
Դատարանը, ուսումնասիրելով սույն գործի նյութերը, գտել է, որ տվյալ դեպքում ընդունվելիք դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև Ֆինանսների նախարարության վրա, քանի որ ՀՀ կառավարության 11.06.2018 թվականի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման ՝ նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝ պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում՝ պայմանագրային կամ այլ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմքով ՀՀ-ից գումարի բռնագանձման պահանջով նախարարության, այլ պետական մարմնի կամ հիմնարկների դեմ հայցերով դատարանում որպես պատասխանող կամ որպես երրորդ անձ ներգրավվելը, ինչպես նաև պետության այլ գույքային շահերի պաշտպանությունը: Դատարանը նաև պահանջել է Սոցիալական ապահովության ծառայությունից՝ հայցի առարկային վերաբերող վարչական վարույթի բոլոր նյութերը (կենսաթոշակային գործը): Նախնական դատական նիստը նշանակվել է մարտի 23-ին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.