Իշխան Սաղաթելյան․ Մենք ակնկալիք ունենք նախագահից
Երկրի նախագահը երկրում ստեղծված իրավիճակի համար ունի ամբողջական պատասխանատվություն և ստեղծված իրավիճակից հանգուցալուծման ելքերից մեկը նաև նա է, որ պահպանի Սահմանադրությունը և դիմի ՍԴ: Այս մասին, այսօր՝ մարտի 8-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով. «Մենք այդ ակնկալիքն ունենք նախագահից»:
Նա հավելեց, որ իրենք միշտ ունեն սցենարներ. «Վաղը ըստ իրավիճակի կորոշենք մեր քայլերը և կգնանք այդ ուղղությամբ»:
Դիտարկմանը, թե տարբեր քաղաքական ուժեր հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ արտահերթ ընտրությունների անցկացման թեմայով, Սաղաաթելյանն ասաց, որ իրենք միայն մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունը. «Այդ օրակարգով միշտ պատրաստ ենք հանդիպելու խոսելու իր հեռացման ճանապարհային քարտեզը քննարկելու: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների իր կոչերին, նախ, իմ կարծիքով, ինքն իրականում դա չի ուզում, դա բլեֆ է: Նկատի ունենալով «Հայրենիքի փրկության շարժումը» գտնվում է՝ իր վերելքի վրա, նա կրկին ուզում է փոխել օրակարգը, շեղել բուն օրակարգը և մեզ մտցնել անիմաստ քննարկման մեջ: Եթե ինքն անկեղծ է, թող հենց հիմա գա ԱԺ, հրաժարական տա և նշանակեն արտահերթ ընտրություններ, ում է սպասում: Խորհրդարանական մյուս կուսակցությունների որոշումից ընդհանրապես կախված չէ իր որոշումը: Ինքն ունի խորհրդարանական մեծամասնություն: Իսկ եթե ինըք մտածում է, որ իր խմբակցությունը կգնա կքվեարկի վարչապետի այլ թեկնածուի, նշանակում է՝ ինքը չունի խորհրդարանական մեծամասություն, իր ֆրակցիան պարզապես գերի է իր ձեռքում: Եթե դա էլ չունի, մնացել է, որ ինչ անի, թող հեռանա»,-ասաց Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.