ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին
Սահմանադրական դատարանի նախագահի նախկին խորհրդականներ Հրայր Ղուկասյանը, Գրիգոր Մուրադյանը և Վարդան Պողոսյանը ՍԴ նախագահ Արման Դիլանյանի դեմ հայց են ներկայացրել Վարչական դատարան:
Այս մասին News.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։ Նախկին խորհրդականները պահանջում են ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում իրենց վերականգնել և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարել։
Հրայր Ղուկասյանի հայցի քննությունը մակագրվել է դատավոր Անի Հարությունյանին։ Այդ գործով առաջին նիստը նշանակված է ապրիլի 8-ին։ Գրիգոր Մուրադյանի հայցի քննությունը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին, առաջին նիստը նույնպես նշանակված է ապրիլի 8-ին։
Վարդան Պողոսյանի հայցի քննությունը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին, առաջին նիստը նշանակված է ապրիլի 16-ին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.