Последние новости

Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Հանրապետության տարածքում մարտի 11-12-ը շրջանների զգալի մասում, 9-ի և 13-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

ՀՀ ԱԻՆ–ից նաև զգուշացնում են, որ մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում են ցուցաբերել զգոնություն:

Երևան քաղաքում մարտի 9-10-ը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 11-12-ը սպասվում են տեղումներ:

Մայրաքաղաքում մարտի 9–ին գիշերը սպասվում է 0...-2 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 8-10 աստիճան տաքություն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ