Արցախում արագ արձագանքման թեժ գիծ է գործարկվել
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը գործարկել է արագ արձագանքման թեժ գիծ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունը։
«Թեժ գիծը`119 կարճ հեռախոսահամարով, քաղաքացիների ու Արցախի այցելուների հետ հաղորդակցությունն առավել արդյունավետ դարձնելու, նրանց հարցերին, առաջարկություններին, պահանջներին ու բողոքներին առավել գործուն կերպով արձագանքելու նպատակով»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով գործող թեժ գծին կարելի է զանգահարել պետական ծրագրերի, մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությանը կամ անգործությանը վերաբերող բազմապիսի հարցերով, առաջարկներով ու բողոքներով, որոնց ի պատասխան ԱՀ նախագահի աշխատակազմի վերապատրաստված աշխատակիցները, աշխատակազմի լիազորությունների շրջանակներում, կիրականացնեն իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման ու արագ արձագանքման գործառույթներ:
«Թեժ գծին հնարավոր է զանգահարել երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00 - 18:00–ը, Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գիծ՝ 114 կարճ հեռախոսահամարով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: