Բողոքի ակցիա Նախագահի նստավայրի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ Բաղրամյան 26: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք նախաձեռնել ենք պահանջի ներկայացում Հանրապետության նախագահին: Նախաձեռնել ենք հետևյալ անձանցով՝ Ռոման Գասպարյան, Ռուբեն Մելքոնյան, Զինավոր Մեղրյան, Վահագն Չախալյան և Արա Զոհրաբյան: Մեզ նաև միացել են մեր հայրենակիցները, որոնք այստեղ միանում են պահանջին:
Մեր Սահմանադրությունը նախատեսել է, որ նախագահը պետության գլուխն է և ինքն է հետևում Սահմանադրության պահպանմանը: Սա նշանակում է, որ եթե նա տեսնում է Սահմանադրության խախտումներ, պետք է իր լիազորությունները գործադրի»,-ժասաց նա:
Արա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահը հետ էր վերադարձրել ԳՇ պետին ազատելու վարչապետի միջնորդությունը՝ նշելով, որ այդ առերևույթ չի համապատասխանում Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասին, նաև նշել էր, որ ԳՇ պետին ազատելը կարող է հանգեցնել այդ կարևոր կառույցի բնականոն գործունեության խաթարմանը:
«Վարչապետը չէր ընդունել նախագահի առարկությունը և նորից էր ուղարկել միջնորդությունը: Նախագահը այս դեպքում կարող է ստորագրել հրամանագիրը կամ կարող է դիմել ՍԴ, որպեսզի վիճարկի վարչապետի առաջարկությունը:Նախագահն արդեն հայտարարել է, որ չի ստորագրլու հրամանագիրըԲայց նրա կեցվածքից երևում է, որ նա չի էլ շտապում դիմել ՍԴ: Այսօր վերջին օրն է, որ նա կարող է դիմել ՍԴ: Ստացվում է, որ նախագահն ընտրել է անգործության ճանապարհը»,-ասաց ՓՊ նախագահը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.