Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հոսպիտալացվել է
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վիճակի վատթարացման պատճառով:
Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը հոսպիտալում է, այնտեղ էր տեղափոխվել դեռևս մարտի 7-ին: Փաստաբանը 5 րոպեանոց ընդմիջում խնդրեց՝ պարզելու համար, թե երբ են նախատեսում նրան դուրս գրել: Սեյրան Օհանյանի հետ խոսելով՝ փաստաբանը դատարանին հայտնեց, որ տվյալներ չկան, սակայն դատարանը կտեղեկացվի հենց Սեյրան Օհանյանը դուրս գրվի: Փաստաբանը խոստացավ հոսպիտալացման պատճառների վերաբերյալ փաստաթղթերը ներկայացնել հաջորդ նիստին:
Դատարան ներկայացվեցին նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վիճակի վատթարացմանը և անցյալ նիստին բացակայելուն վերաբերող բժշկական փաստաթղթերը:
Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 16-ին ժամը 13-ին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.