ՈՐՔԱ՞Ն ԱՐԺԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ «ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ»
Ադրբեջանը վաղուց արդեն «հայտնի» է «պետքական» մարդկանց կաշառք տալով և բավականին մեծ հաջողություններ է գրանցել այդ գործում: Ամենասկանդալայիններից մեկը նախկին իտալացի պատգամավոր, նախկին եվրապատգամավոր Լուկա Վոլոնտեի կաշառելն էր: Հետաքննությանը հաջողվել էր ապացուցել, որ նա ադրբեջանցի երկու քաղաքական գործիչներից կես միլիոն եվրո էր ստացել, և սև խավիարի և էկզոտիկ գորգերի սիրահարը 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Դատարանը հաստատել էր, որ Վոլոնտեն չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները` դեռ 2013 թվականին Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի ընդունումը խափանելու համար: Ճիշտ է, իտալացի խորհրդարանականին 10 միլիոն էին խոստացել, սակայն մի քանի անգամ քիչ էին տվել: Բայց դա չի կանգնեցնում թանկ նվերների մյուս սիրահարներին:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հարցազրույց է հրապարակել Ադրբեջանում Հռոմեական կաթոլիկ եկեղեցու Առաքելական պրեֆեկտուրայի եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեի հետ: Իհարկե, չունենալով եպիսկոպոսի հայտարարությունների բնօրինակը, ես չէի ցանկանա նրան մեղադրել երկակի ստանդարտների և հոգևորականին անվայել սուբյեկտիվ վերաբերմունքի մեջ, սակայն, քանի որ նյութը հրապարակվել է և հերքում չկա, եպիսկոպոսը համաձայն է իր անունից ներկայացված տեսակետի հետ: և այսպես. սկզբում հեղինակը զրուցակցին հիշեցնում է Վատիկանում վերանորոգման աշխատանքներում Ադրբեջանի ցուցաբերած օգնության մասին: Դա ամենևին էլ խոսակցություններ չեն մշակութային երկխոսության մասին, և News.am-ը նախկինում արդեն գրել էր այն մասին, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները գնում բարեկամությունն Իտալիայի հետ: Սակայն, ըստ ամենայնի, Բաքվում կարծում են, որ հոգևորականների բարեկամությունն ուղիղ համեմատական է դրա վրա ծախսված նավթադոլարներին:
«Ինչպես ես արդեն ասացի, Ադրբեջանն անկասկած տարբեր ժողովուրդների և տարբեր կրոնների ներկայացուցիչների խաղաղ գոյակցության օրինակ է: Դա պայմանավորված է երկու կարևոր գործոններով. կրոնների հանդեպ ադրբեջանական ինքնագիտակցության համար ավանդական հանդուրժողական վերաբերմունքով և բազմամշակութայնության պետական քաղաքականությամբ, որը հիմնված է ժողովրդի այս փառահեղ ավանդույթի վրա: Հենց այս ավանդույթն է Ադրբեջանում զարգացվում և ամրապնդվում»,- պնդում է եպիսկոպոսը: Ակնհայտ է, որ ավելի քան 10 տարի Վատիկանն Ադրբեջանում ներկայացնող Ֆեկետեն մամուլ չի կարդում` նա չգիտի հարյուրավոր գերված հայերի, այդ թվում` կանանց մասին, բացարձակապես չգիտի հայերի նկատմամբ ոճրագործությունների սարսափելի կադրերի մասին` սկսած ջարդերից և վերջացրած վերջին պատերազմով. չի տեսել և չի լսել: Ի պատասխան գրագետ կառուցված հարցին այն մասին, որ «Ղարաբաղում Հայաստանի կողմից իր բռնազավթման շրջանում շատ մահմեդական կրոնական կառույցներ են պղծվել և ավերվել», եպիսկոպոսն ասում է. «Դա ե՛ւ ափսոսանք, ե՛ւ պարզապես վրդովմունք է առաջացնում: Մարդու գիտակցության պետք է որոշակի տաբուներ լինեն, որոնք էլ շատ առումներով ապահովում են այն, ինչ մենք քաղաքակրթություն ենք անվանում: Կրոնական հուշարձանների, աղոթատեղիների պղծումը, իհարկե, այդ տաբուների թվին է պատկանում: Նրանք, ովքեր դա արել են, իրենց գործողություններով արդեն ապացուցել են, որ ոչ մի կապ չունեն քաղաքակրթության և մշակույթի հետ: Եվ առավել ցավալի է, երբ նման բան անում են նրանք, ովքեր իրենց քրիստոնյա են անվանում, քանի որ Քրիստոսը կոչ էր անում ոչ միայն չարիք չգործել, այլև չարիք չհրահրել մյուսների մեջ»:
Կրկնենք մեջբերումը. «Եվ առավել ցավալի է, երբ դա անում են իրենց քրիստոնյա կոչողները»: Ուղերձը միանգամայն միանշանակ է. Վլադիմիր Ֆեկետեն իրեն իրավունք է վերապահում պնդել, թե ով և ինչպես է «նման բան արել»:
Պատմությունն, իհարկե, շատ օրինակներ գիտի, երբ 30 արծաթի համար ավելի վատ արարքներ են «գործել»: Սակայն անընդունելի է, երբ եպիսկոպոսը և Վատիկանի ներկայացուցիչը որպես հակամարտության կողմերից մեկի գաղափարական խոսափող է հանդես գալիս` մյուսին մեղադրելով հանցավոր գործողությունների մեջ: Առավել ևս, որ մենք եպիսկոպոսից հայերի դեմ կատարված վայրագությունների դատապարտման խոսքեր չլսեցինք, որոնց պատճառով էլ սկսվել էր կոնֆլիկտը: Կամ եպիսկոպոսի խոսքերը սխալ են շարադրված և հերքում կհրապարակվի, կամ Վատիկանը պետք է լրջորեն մտածի Վլադիմիր Ֆեկետեի պահվածքի մասին:
Մարիամ ԼԵՎԻՆԱ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.
-
2024-11-22 18:33
Для администрации Дональда Трампа украинское и иранское направление будут важны, и очевидно, что они будут важны и для нас, потому что это окажет на нас косвенное влияние. Об этом на обсуждении «Влияние выборов в Грузии, США, украинского конфликта на безопасность Армении» заявил политолог Сурен Саркисян.