Գերիների վերադարձի հարցը ՄԻՊ-ը ներկայացրել է ՄԹ պաշտոնյաների մասնակցությամբ քննարկմանը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 8-ին հատուկ զեկուցումով է հանդես եկել Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած քննարկմանը՝ ներկայացնելով Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, ՄԹ խորհրդարանի բոլորը կուսակցությունները ներկայացնող Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնը և այլք։
Արման Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ներկայացրել է մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ: Ընդ որում, միջազգային մարդասիրական իրավունքի ու գերիների իրավունքների կոպիտ խախտում է նրանց իբրև «ահաբեկիչներ» ներկայացնելը, քանի որ խոսքը գնում է շարունակվող զինված հակամարտության մասին:
Պաշտպանը նաև ներկայացրել է տեղեկություններ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների (գլխատումներ, խոշտանգումներ, մարմինների անարգանք և այլն) մասին:
Անդրադառնալով Հայաստանի սահմանների հետ կապված գործընթացին՝ Արման Թաթոյանը ներկայացրել է իր նոր հայեցակարգը, համաձայն որի՝ Սյունիքում մարդկանց անվտանգության երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Նա ներկայացրել է կոնկրետ ապացույցներ, փաստեր, որոնց վրա հիմնված է այս նոր մոտեցումը:
«Սահմանների հետ կապված գործընթացը խախտել, ինչպես նաև լրջորեն վտանգել է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, խաթարել է նրանց բնականոն կյանքը և շարունակում է անհանգստություն պատճառել գյուղերի բնակիչներին»,- մանրամասնել է Մարդու իրավունքների պաշտպանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 12:56
В Ереване проходит обсуждение, посвященное проблемам в отношениях государства и церкви. Напомним, что речь идет о ситуации, создавшейся в связи с многочисленными нападками премьер-министра РА Никола Пашиняна на ААЦ в целом и Католикоса всех армян Гарегина Второго лично. В обсуждении участвуют юристы и представители ААЦ.
-
2025-06-16 12:27
Власти в лице Никола Пашиняна пытаются назначить виновных в собственных провалах. Об этом заявил архиепископ Аршак Хачатрян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 12:16
«Министр внутренних дел, открой глаза и посмотри на это. Это поведение полицейского или скотины? Ни достоинства, ни мужественности, ни намека на совесть. Если таковы представители вашей системы, значит, вы не министр, а менеджер преступной структуры», - написал в соцсети Фейсбук адвокат Роман Ерицян, комментируя скандальное поведение полицейского в ходе акции протеста жителей Касаха.
-
2025-06-16 12:03
Часть армянских грузов застряла в порту Бандар-Аббас и на дорогах в Иране. Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении бюджета за 2024 год в комиссии парламента по экономическим вопросам, отвечая на вопрос одного из депутатов.