Последние новости

ՄԱԿ-ում անհիմն են համարել Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հասցեին հնչած մեղադրանքները

Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթինգի հասցեին մեղադրանքները անհիմն են, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Նրա հասցեին մեղադրանքները անհիմն են, և մենք ակտիվորեն կպաշտպանենք նրան», - ասել է Դյուժարիկը:

Նրա խոսքով` ՅՈւՆԻՍԵՖ-ն ու Հայաստանի կառավարությունը պայմանավորվել են, որ Մարին Քլարկ-Հաթինգն այս ամիս կավարտի իր առաքելությունը Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնում, իսկ հետո կտեղափոխվի այլ վայր: Դյուժարիկը Քլարկ-Հաթինգին անվանել է բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ