Последние новости

Աշոտ Մինասյանի հայրական տան կողոպուտի փաստով նյութեր են նախապատրաստվում

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) հայրական տանն իրականացված կողոպուտի փաստով ոստիկանությունում հաղորդումն ընդունվել է, նյութեր են նախապատրաստվում։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, մարտի 8–ին հայտնի դարձավ, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի` Սիսիանի Լծեն գյուղում գտնվող հայրական տունը կողոպտել են։ Անհայտ անձինք տարել էին Աշոտ Մինասյանի և նրա եղբոր` Արցախյան առաջին պատերազմում զոհված Աղվան Մինասյանի շքանշանները։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Մինասյանների ազգականը հայտնել էր, որ այդ տանը չէին ապրում, այն, որպես հայրական օջախ, վերածվել էր Աշոտ Մինասյանի` Արցախյան պատերազմում զոհված եղբոր` Աղվան Մինասյանի թանգարանի։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ