ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Հայաստանում իրավիճակի շուտափույթ կարգավորման հույս ունի
Հայաստանում տիրող իրավիճակն այդ երկրի ներքին գործն է: Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի իրավիճակը որքան հնարավոր է շուտ կարգավորվի: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
«Մենք դա դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ: Մենք չենք միջամտում այդ գործընթացներին և ոչ ոքի կողմը չենք անցնում: Ցանկանում ենք, որ իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի, քանի որ դա օգուտ կտա բոլորին»,-ասել է նա:
«Ռուսաստանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չի սրվի»,-ասել է Ռուդենկոն:
«Հուսով ենք՝ դրան չի հասնի»,-ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Հայաստանում քաղաքական ճգնաժամ է սկսվել այն բանից հետո, երբ փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը և բարձրագույն հրամանատարակազմը պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վարչապետը դա գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ և արդեն երկու անգամ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին միջնորդություն ուղարկել ԳՇ պետին հեռացնելու մասին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.