Արամ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ․ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒԾՎԵԼ
Դեռևս մարտի 3-ին, 10-ից ավելի սահմանադրական իրավունքի ոլորտում մասնագիտացած գործընկերների հետ միասին ներկայացրել էինք դիրքորոշում, որ Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու սկսված գործընթացը չունի որևէ իրավական նշանակություն և որևէ իրավական հետևանք, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։
«Կրկին պետք է նշել՝ Սահմանադրության 155-րդ հոդվածը սահմանում է Գլխավոր շտաբի պետի հատուկ կարգավիճակը, որպես թիվ մեկ զինվորականի և ապահովում է, որ վերջինս նշանակվում է պաշտոնի օրենքով սահմանված ժամկետով, այն է 5 տարի։ Նշվածը երաշխավորում է, որ ԳՇ պետը կատարի Սահմանադրությամբ իր պարտականությունը, այն է ապահովի ի թիվս այլի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ արտաքին և ներքին սպառնալիքներից և կախված չլինի քաղաքական զարգացումներից։
Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1518 որոշումը ամբողջությամբ բացահայտել էր Հանրապետության նախագահի լիազորությունները և դրանց ծավալը։ Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանը մեկնաբանելով Սահմանադրությունը այս հարցին սպառիչ անդրադարձ կատարել է և Հանրապետության նախագահը կարող է միայն նշանակել վարչապետի առաջարկությամբ Գլխավոր շտաբի պետին և չունի ազատելու լիազորություն։ Այսինքն այս գործընթացը իրավունքի ուժով չի կարող լուծվել, ինչպես այսօր ներկայացվել է վարչապետի հայտարարությամբ։
Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին վարչապետի կողմից նախագահին ազատելու առաջարկության լիազորություն առհասարակ նախատեսված չէ Սահմանադրությամբ՝ հետևաբար կրկին պնդում եմ այս գործընթացը որևէ իրավական հետևանք չունի», - նշել է Վարդևանյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.