Последние новости

ԱԺ աշխատակազմի ղեկավարն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` Գալստյանն ազատման դիմում է ներկայացրել մասնավոր հատվածում աշխատանքի անցնելու նպատակով։

Նշենք, որ նա այդ պաշտոնում նշանակվել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` 2019թ. հունվարի 21-ի կարգադրությամբ:

2002-2018 թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել «IMEX GROUP» ընկերությունում: 2018 թվականի սեպտեմբերից մինչև 2019 թվականի հունվարի 21-ը եղել է առաջին փոխվարչապետի խորհրդականը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ