Որոշ պատգամավորներ ԱԺ են մտել տնտեսական ապրանքների մատակարարման մուտքից
Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ չնայած Ազգային ժողովի մուտքերը շրջափակված են, սակայն որոշ պատգամավորների հաջողվել է ներս մտնել։
«ՀՀ արժանապատիվ քաղաքացիները շարունակում են փակ պահել ԱԺ–ի մուտքերը՝ թույլ չտալով Հայաստանի շահերին հակասող խորհրդարանին շարունակել գործունեությունը։ Պարզվեց, որ բացի պատգամավորների համար նախատեսված մուտքերից, Ազգային ժողովն ունի նաև տնտեսական մուտք, որը նախատեսված է տարատեսակ տնտեսական ապրանքներ՝ կարտոֆիլ, սոխ, այլ մթերքներ, տարբեր իրեր Ազգային ժողով տեղափոխելու համար։ Այսօր առավոտյան մի քանի պատգամավորներ Ազգային ժողով են մտել հենց այդ մուտքից»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանը։
Նա դիմել է պատգամավորներին` ասելով, որ ընտրությունը նրանցն է՝ կա՛մ ընտրելու են արժանապատվությունը և կարողանալու են ազատ շրջել հայրենիքում, կա՛մ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին և ստիպված են լինելու աշխատասենյակ հասնել թունելներով և տնտեսական մուտքերով։
«Ժամանակն է ընտրելու՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան»,–իր խոսքը եզրափակել է Սաղաթելյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 19:31
Председатель комитета по международным делам Государственной Думы РФ, лидер ЛДПР Леонид Слуцкий в интервью азербайджанским журналистам исполнил дифирамбы Азербайджану и позволил себе рассуждать о Конституции Армении.
-
2025-04-18 19:29
Председатель Комиссии по телевидению и радиовещанию Армении Тигран Акопян заявил о необходимости сократить количество иностранных телеканалов в общественном мультиплексе.
-
2025-04-18 18:46
Адресатом номер один требований вернуть награбленные деньги являются власти Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении - NEWS.am заявил бывший госминистр Арцаха, член Совета по защите прав народа Арцаха Артак Бегларян, имея в виду состоявшуюся сегодня акцию протеста группы арцахцев перед зданием представительства Арцаха с требованием «вернуть украденные из Арцаха деньги, деньги Инвестиционного фонда и решить их социальные проблемы».
-
2025-04-18 18:44
В Армении знают цену Победы и бережно относятся к истории Великой Отечественной войны. Об этом спикер парламента Ален Симонян заявил на заседании Межпарламентской ассамблеи СНГ в Санкт-Петербурге.