Վազգեն Մանուկյան․ Դեռ պատերազմի կեսից բանակը պետք է իշխանությունն իր ձեռքը վերցներ
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կարծում է, որ դեռ պատերազմի կեսից բանակը պետք է իշխանությունն իր ձեռքը վերցներ։ Մանուկյանը նման կարծիք հայտնեց Բաղրամյան պողոտայում մեկնարկած ընդդիմության հանրահավաքի ժամանակ։
«Ինչո՞ւ բանակը դա չարեց։ Չէ, դավաճաններ չեն, ուղղակի շատ օրինապաշտ զինվորականներ են։ Դեռ պատերազմի կեսից պետք է ոտքի կանգնեինք, սակայն ժողովուրդը չէր իմանում, որ պարտվում ենք»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանին չէր հաջողվի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատել, եթե չլիներ նախագահի օժանդակությունը։ Մանուկյանը նշում է, որ բանակը դրանից հետո էլ իրեն օրինապաշտ է պահում, սակայն Մանուկյանն իրեն այդպես չէր պահի։
Նա ասաց, որ երբ երեկ ԱԺ–ն շրջափակեցին, Օնիկ Գասպարյանի տեղն ինքը լիներ` կձերբակալեր վարչապետին։
Վազգեն Մանուկյանը կարծում է, որ առաջիկայում Փաշինյանն իր հրաժարականի տակ ստորագրած բոլոր զինվորականներին ազատելու է պաշտոնից։ Նա կոչ արեց զինվորականներին չենթարկվել անօրինական հրամաններին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.
-
2025-07-22 19:21
Главу "Процветающей Армении" Гагика Царукяна допросили во вторник в суде по делу о предвыборных взятках, он сообщил, что направит иск в Европейский суд.
-
2025-07-22 19:20
Премьер РА Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев синхронны во многих вопросах. Эта синхронность позволила им вместе привести в регион европейских наблюдателей, изгнать армян из Арцаха, после чего вывести российских миротворцев, чтобы не реализовывать соглашение от 9 ноября (не разблокировать региональные коммуникации и не оставлять статус Арцаха будущим поколениям).
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.