«Փաստ». ՀՀ ԲՈԼՈՐ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐՈՒՄ «ՀԱՄԱՐ 1» Է ՏՐՎԱԾ
«Փաստ» թերթը գրում է. «Ներհայաստանյան գործընթացները խոսում են այն մասին, որ երկրում քաղաքական խոր ճգնաժամ է, ընդ որում, փորձագետների համոզմամբ, ճգնաժամ պարբերաբար այս կամ այն ոլորտում (և ընդհանրապես) հրահրում է հենց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինիս՝ բանակի դեմ իրականացվող քայլերին զուգահեռ՝ ընդդիմությունը շարունակում է փողոցային խաղաղ պայքարը: Իրավիճակը հանգուցալուծում չի ստանում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, մայրաքաղաքում ընթացող զանգվածային միջոցառումներին ուշի-ուշով հետևում են ՀՀ-ում գործող բոլոր օտարերկրյա դեսպանատները:
Ավելին, մեր տեղեկություններով, բոլոր դեսպանատներում, այսպես կոչված, «համար 1» է տրված, որպեսզի կտրուկ շրջադարձերի դեպքում ստեղծված իրավիճակի մասին պատշաճ զեկուցվի ղեկավարությանը, նաև ընդհանուր պատկերի վերաբերյալ համապատասխան գնահատական տրվի ու դիրքորոշում արտահայտվի։
Մենք տեղեկություններ ունենք, որ սրանից բացի, «շահագրգիռ» մի քանի դեսպանատներ իրենց սեփական «ներկայացուցիչներն» ունեն Բաղրամյան պողոտայում, որոնք անձամբ են ուսումնասիրում տեղի ունեցողը, ինչպես ասում են՝ «սեփական աչքերով»»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.