«Հրապարակ»․ ԴԱՎԹՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ ՏԱՊԱՆԱՔԱՐ ԿԴՆԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԼԱՆՆԵՐԻ ՎՐԱ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդել է, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակվի Արտակ Դավթյանը, իսկ այդ նշանակումը մի նրբերանգ ունի։ Հրապարակ օրաթերթը գրում է՝ նրա ԳՇ պետ աշխատած շրջանում զենք-զինամթերք ձեռք բերելու գործարքների շուրջ քրեական գործ կա հարուցված, Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը) կալանավորված է։
«Եթե այդ գործարքներն անօրինական են, վատ զենք է մատակարարվել, ապա պետք է մեղադրանք առաջադրվի առաջին հերթին ԳՇ պետին, ապա մատակարարին, ուստի Դավիթ Գալստյանին բռնելը, իսկ Արտակ Դավթյանին նման բարձր պաշտոնի նշանակելն անհամատեղելի են։ Մյուս կողմից՝ Դավթյանի ԳՇ պետ նշանակվելը Անդրանիկ Քոչարյանի պլանների վրա մի մեծ տապանաքար է դնում»,– գրում է թերթը։
Ըստ պարբերականի` վերջինս ՊՆ մատակարարումների դաշտ մտնելու ծրագրեր ուներ, որը կարող էր իրականացնել Վաղարշակ Հարությունյանի, բայց ոչ Դավթյանի պաշտոնավարման դեպքում։
Թերթը հիշեցնում է, որ վերջինս իր հարցազրույցներից մեկում ուղիղ տեքստով ասել էր․ «Անդրանիկ Քոչարյանն ամեն ինչ արել է, որ չլինի նորմալ, կառուցողական աշխատանք՝ փորձել է խառնվել կադրային նշանակումներին, մատակարարումներին, որոշումների ընդունման գործընթացին»։
«Ի դեպ, Արտակ Դավթյանը պատերազմի օրերին ազատվեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից, իշխանական քարոզչամեքենան դա ներկայացնում էր որպես թույլ տված ձախողումների հետանք»,– եզրափակում է հոդվածագիրը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 17:38
Судя по развитию событий вокруг так называемого «мирного соглашения, полагаю, что до конца года будет подписан или парафирован документ о сдаче Армении на милость врага. Об этом говорится в письме арестованного бывшего депутата парламента Армении Рубена Акопяна, поступившем в Новости Армении – NEWS.am.
-
2025-07-29 16:27
За последние сутки в больницы сектора Газа поступили 113 погибших и 637 раненых. Об этом сообщает местное министерство здравоохранения.
-
2025-07-29 16:26
Рейс 3F315 авиакомпании FlyOne Armenia, следовавший по маршруту Ереван – Москва (Домодедово), совершил вынужденную посадку в аэропорту г. Махачкала (РФ) из-за резкого ухудшения состояния здоровья одного из пассажиров.
-
2025-07-29 16:24
Падение рейтинга премьер-министра Армении Никола Пашиняна важно, однако куда более значимым является рост поддержки оппозиционного движения. Об этом заявил в зале суда в беседе с журналистами заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян.