Սարգսյանը վերադարձրել է Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին առաջարկությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ միջնորդություն էր ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար։
Դավթյանն արդեն զբաղեցրել է այս պաշտոնը։ Նա ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ է եղել 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը։ Այդ պաշտոնից ազատվել է կորոնավիրուսի ժամանակ որդու հարսանիքը կազմակերպելու համար։
2021թ. մարտի 9-ին Արտակ Դավթյանը ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.