Последние новости

Արտակ Զաքարյան․ Այսպիսի տեմպերով Սյունիքի կորուստը սարերի հետևում չեն

Եթե մենք պետության ղեկին հետագայում ևս հանդուրժենք Նիկոլ Փաշինյանին, ապա պատերազմը սարերի հետևում չէ, ըստ որում՝ Հայաստանի տարածքում, ինչի հետևանքով կարող ենք կորցնել Սյունիքի մարզը: Այս մասին մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ բանակն անչափ զգայուն է, հենց այս վտանգների հետ է կապված Կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին Գլխավոր շտաբի հայտարարությունը:

Զաքարյանի գնահատմամբ՝ ԶՈՒ-ում տեսնում են, որ եթե այսպես շարունակվի նաև հետագայում, ապա հաջորդ պատերազմն անխուսափելի է: «Ես գրեթե համոզված եմ, որ պատերազմ կլինի: Հայաստանի նկատմամբ Բաքվի և Անկարայի ախորժակը չի թուլանում: Տեսեք, թե ինչ սպառնալիքներ են հնչում Ալիևի շուրթերով՝ իբր թող փորձեն չտալ «Զանգեզուրի միջանցքը»: Իսկ Թուրքիայի ղեկավարության հայտարարություններն ի պաշտպանություն Փաշինյանի վկայում են այն մասին, որ նրա գործունեությունը կապ չունի Հայաստանի շահերի հետ»,- նկատեց նախկին փոխնախարարը:

Արտակ Զաքարյանի կարծիքով՝ անհնար էր Շուշի ադրբեջանցիների մտնելը, «եթե չունենայինք տրոյական ձի»: «Եթե ցանկանում ենք պատերազմից խուսափել, ապա պետք է հասնենք Փաշինյանի հրաժարականին»,- ամփոփեց նա, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ