Իրավաբան․ Տիրան Խաչատրյանին ազատելու հրամանագիրը կասեցվում է իրավունքի ուժով
03․03․2021 թվականին Տիրան Խաչատրյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վերջինիս 24.02.2021 թվականի ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Դատարանի 10․03․2021 թվականին որոշմամբ հայցն ընդունվել է վարույթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Տ․ Խաչատրյանի կողմից ներկայացված հայցը Վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի իմաստով համարվում է վիճարկման հայց, որի շրջանակում հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (այս պարագայում ՆՀ-25-Ա հրամանագիրը)։
Ինչ վերաբերում է հրամանագրի գործողության կասեցմանը, ապա այն կասեցվում է իրավունքի ուժով: Համաձայն Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։
Քանի որ առերևույթ բացակայում են Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված բացառիկ հիմքերը, ապա վարույթ ընդունելն արդեն իսկ հիմք է վիճարկվող ակտի կասեցման համար և որևէ լրացուցիչ որոշման կամ դիրքորոշման կարիք չկա:
Դատարանը հավելյալ որոշում կկայացներ միայն այն դեպքում, երբ առկա լինեին օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկը, որը արգելք կլիներ ակտի կասեցման համար»,- գրել է Հայրապետյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.