Последние новости

Տարոն Սիմոնյան․ Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը։

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանին կպարտադրի «միջանցք» բացել Սյունիքում, միևնույն ժամանակ բազմիցս հայտարարել, որ ադրբեջանցիները վերադառնալու են «պատմական տարածք՝ Զանգեզուր, Երևան և այլն»։

Սա ոչ այլ ինչ է, քան սպառնալիք՝ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ, որն արգելված է ՄԱԿ կանոնադրության 2-րդ հոդվածով (jus cogens սկզբունք)։

Եթե սրան ավելացնում ենք մարտի 15,16-ից (Մոսկվայի (Կարսի) չարաբաստիկ պայմանագրի կնքման օրեր) նախատեսվող ադրբեջանական զորավարժությունները, որոնք կրկին միջազգային իրավունքի տեսանկյունից ուժի ցուցադրման ակտ են և հետևաբար՝ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ, ապա պատկերն ավելի է հստականում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ