Վահե Հակոբյանը կուսակցություն է ստեղծել
Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանն ու թիմակիցները կուսակցություն են ստեղծել՝ «Վերածնվող Հայաստան», այդ մասին նա ասել է 5-րդ ալիքի «Հարցազրույցի» տաղավարում, տեղեկացնում է Aysor.am-ը:
«Հիմնվելու ենք Սյունիքի վրա, բայց շատ համակիրներ ունենք նաև ամբողջ Հայաստանում: Հստակ գիտենք՝ ինչ ենք ուզում, հստակ տեսնում ենք ճանապարհը՝ ոնց ենք գնալու երկիրը վերակառուցելու համար», - ասել է Հակոբյանը:
Նրա խոսքով՝ կուսակցության գաղափարախոսությունը հիմնված է սոցիալ-կապիտալիզմի վրա, բայց չեն բացառում նաև որևէ ուժի հետ կոնսոլիդացվելը՝ իրավիճակով է պայմանավորված:
Օրակարգային թիվ մեկ հարցը, նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Սյունիքի նախկին մարզպետը հայտնել է՝ աջակցում ու միանում են բոլոր այն ուժերին ու անհատներին, որոնց օրակարգում ևս Փաշինյանի հրաժարականն է:
«Մյուս ծրագրերը մենք հանրությանը կներկայացնենք ընտրություններից առաջ: Ես համոզված եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են», - նշել է Հակոբյանը:
Նրա խոսքով՝ վարչապետի հրաժարականն արագացնելու համար հանրային ճնշումը պետք է մեծանա.
«Ինչ ասեմ՝ Նիկոլ Փաշինյանն աներես ա»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 13:57
Дату получения дохода указывать в налоговой декларации не требуется. Об этом замминистра финансов Армении Арман Погосян заявил на заседании постоянной парламентской комиссии по экономическим вопросам.
-
2025-04-22 13:56
Вопрос закрытия Нубарашенской свалки, рекультивации ее территории и начала строительства нового мусорного полигона по-прежнему остается нерешенным.
-
2025-04-22 13:52
Оппозиционный блок "Айастан" представил в парламенте Армении законопроект, предусматривающий уголовную ответственность за отрицание Геноцида армян. Об этом сообщил секретарь фракции Арцвик Минасян.
-
2025-04-22 13:48
Миссия ЕС в Армении (EUMA) зафиксировала два выстрела, предположительно, с азербайджанской стороны, повредившие гражданскую инфраструктуру в армянском селе Хознавар.