Անկարայում հայկական գերեզմանների վրա բանկ են կառուցում
Անկարայի Ճարտարապետների պալատը կոչ է անում կասեցնել մայրաքաղաքում շինարարությունը, որը կատարվում է հայկական և կաթոլիկ գերեզմանների տեղում, հայտնում է Bianet-ը:
Պալատից նշել են, որ Ուլուս շրջանում İller Bank պետական բանկի կառուցումը անօրինական է՝ հավելելով, որ բանվորները հայտնաբերել են մարդկային մասունքներ, հավանաբար փոքրամասնությունների խմբին պատկանող գերեզմանոցից:
Պալատի նախագահ Թեզաքան Քարաքուշ Քանդանի խոսքով՝ շինարարության ժամանակ հայտնաբերված մարդկային ոսկորները անատոլիական քաղաքակրթությունների քաղաքային թանգարանի փորձագետները տարել են փորձաքննության ենթարկելու: «Չնայած այս տեղեկությանը, շարունակվող շինարարությունը ոչ հարգալից վերաբերմունք է Անատոլիայի բազմամշակութայնությանը,- ասել է Քանդանը: - Անմարդկային է բետոն լցնել նրանց վրա, ովքեր ապրել են Անատոլիայում՝ անկախ նրանց կրոնից, լեզվից կամ ռասայից»:
Նրա խոսքով՝ շինարարությանը կանաչ լույս տված իշխանությունները հանցագործություն են գործել՝ խախտելով մշակութային և բնական արժեքների պահպանման մասին № 2863 օրենքը, և պալատը մտադիր է դիմել դատարան, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.