Ադրբեջանցիներն ասացին, որ մեզ ողջ-ողջ այրելու են. Մարալը պատմել է` ինչպես են գերի ընկել
Մարալ Նաջարյանը պատմել է, թե ինչ ապրումներ է ունեցել Ադրբեջանում եղած ժամանակ։ Նա հույս չի ունեցել, որ ողջ կմնա, բայց ամեն օր աղոթել է, որ Աստված իրեն ուժ ու կարողություն տա այդ ամենին դիմանալու համար։
Ադրբեջանցիների կողմից Շուշիից գերեվարված Մարալ Նաջարյանը Shantnews-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է գերի ընկել։
«Հազիվ Շուշի հասանք, զինվորները եկան մեզ շրջապատեցին, հարցրին` որտեղի՞ց եք, պատասխանեցինք, որ Երևանից ենք գալիս, հարցրեցին` ինչո՞ւ, ասացինք, որ Վիգենի (տաքսու վարորդի,–խմբ.) իրերը Շուշիի հյուրանոցում են, պիտի վերցնենք։ Ասացին` անձնագրերը տվեք, հետո մեր դրամապանակները, հեռախոսները և մեքենայի բանալիները վերցրին, մեզ իջեցրին մեքենայից, ասացին` պետք է ստուգեն, եթե ամեն ինչ կարգին լինի, ձեզ կուղարկենք Երևան։ Հեռախոսի մեջ Վիգենի կամավորականի նկարները տեսան, ասացին, որ մեզ չեն կարող թողնել, տեռորիստ ենք։ Վիգենին ծեծեցին, հետո մեզ նստեցրին «Ջիպի» մեջ։ Մեքենայում գազի բալոններ կային, դռներն ու պատուհանները փակեցին։ Իմ աչքերը բաց էին, Վիգենի աչքերը կապել էին։ Ասացին, որ մեզ պետք է ողջ-ողջ այրեն։ Շատ վախեցա, հույս չունեի, որ ողջ կմնամ։ Բայց աղոթում էի, ասում էի` Աստված, ինձ ուժ ու կարողություն տուր, որ դիմանամ»,–պատմել է Մարալը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.