Հայաստանը հզոր ցիկլոնի գոտում, ջերմաստիճանը կնվազի 20 աստիճանով
Մարտի 12-ին հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով։ Մարտի 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն, հայտնում են ԱԻՆ–ից:
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, մարտի12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Մարտի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10, մարտի 13-ի գիշերը ևս 9-10 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում մարտի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկային ժամերին Երևանում սպասվում է +1...+3, գիշերը` -5...-7, վաղը` մարտի 13–ին ցերեկը կանխատեսվում է +4...+6, գիշերը` -3...-5։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.