Զոհրաբյանը` «ՀԱԼՈ թրաստի» շուրջ աղմուկի մասին
ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի հավատում, որ Հայաստանի իշխանությունները կամ էլ Արցախի նախագահը չեն իմացել, որ «ՀԱԼՈ թրաստ» կազմակերպությունը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը։ Զոհրաբյանը նման կարծիք է հայտնել Facebook–ի իր էջում։
Երեկ Հայաստանում մեծ իրարանցում էր առաջացրել Արցախի տարածքի ականազերծմամբ զբաղվող բրիտանական «ՀԱԼՈ թրաստ» կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկությունը։ 24News կայքը, վկայակոչելով ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանին, հայտնել էր, որ պատերազմի ընթացքում բրիտանական այս կազմակերպությունը թուրքական հետախուզությանն է փոխանցել Արցախի ականադաշտերի քարտեզները, որոնք հեշտացրել էին ադրբեջանական զորքերի առաջխաղացումը Արցախի տարածքում։
«Թույլ տալով, որ թուրքին հանձնվի ականապատված տարածքների քարտեզները, դուք թույլ եք տվել, որ թշնամին անարգել անցնի անանցանելի տեղանքներով։ Ի վերջո, ինչ սպասես մի իշխանությունից, որի ԱԱԾ-ն իր ողջ ռեսուրսը օգտագործում է ոչ թե արտաքին թշնամու դեմ պայքարի, այլ ֆեյք բռնելու համար ու կանացի զուգագուլպաների մասին իմ հեռախոսազրույցները գաղտնալսելով»,–գրել է Զոհրաբյանը։
Նրա խոսքով` թավշյա իշխանափոխությունից հետո Հայաստանում և Արցախում ակտիվացան արևմտյան լրտեսական ցանցերը։ Զոհրաբյանը հավելել է, որ արտաքին լրտեսների հետ միասին տեղական նշանակության լրտեսները թուլացրին մեր երկու հայկական պետությունների իմունիտետը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 11:59
У Пашиняна что ни инициатива – то калька его собственной ущербной, искалеченной психики.
-
2025-06-05 11:57
Армянские компании "Лейя" и "Роялсис Энджиниринг" передадут в дар государству детали и инвентарь для авиационной техники.
-
2025-06-05 11:55
Музей военной истории "Мать Армения" будет включен в состав Музея истории Армении. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 11:53
Федеральная служба безопасности России заявила, что неправительственная организация "Британский совет" занималась сбором информации о ситуации в стране в условиях специальной военной операции. ФСБ также рекомендует дружественным государствам пресечь деятельность этой структуры на своей территории.