Զախարովան՝ Զանգեզուրի մասին Ալիևի հայտարարության մասին
Մոսկվան ընդհանուր առմամբ նշում է կառուցողական տրամադրվածությունը, որը Բաքուն և Երևանը ցուցադրում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս կատարած հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» մասին:
«Դրա գլխավոր խնդիրն է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Մենք հույս ունենք, որ նույնպիսի դրական նպատակաուղղվածությունը և շփման փոխընդուների կետերի որոնումը կգերակշռի Ադրբեջանի և Հայաստանի ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ մեդիա տարածքում»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Ալիևը Հայաստանին մեղադրել է «Զանգեզուրի միջանցքի ստեղծման» հետ կապված խոչընդոտների մեջ: «Մենք պատրաստ ենք համագործակցել (Հայաստանի հետ): Արդեն քանի՞ անգամ են փոխվարչապետները հանդիպել: Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Հիմա Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը: Բայց նրանց դա չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք... Ներկայումս ակտիվ աշխատանք է տարվում Զանգեզուրի միջանցքի գործունեության ուղղությամբ, կան բազմաթիվ առաջարկներ, տրանսպորտային և հաղորդակցության բազմաթիվ նախագծեր արդեն քննարկվում են, և դա կլինի մեր հերթական պատմական հաջողությունը»,- ասել էր նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.