«ՀԱԼՈ թրաստի» վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է Արցախի ԱԱԾ
Արցախի Հանրապետության դատախազությունը «ՀԱԼՈ թրաստի» վերաբերյալ հրապարակումն այսօր ուղարկել է Արցախի ազգային անվտանգության ծառայություն։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Երեկ Հայաստանում մեծ իրարանցում էր առաջացրել Արցախի տարածքի ականազերծմամբ զբաղվող բրիտանական «ՀԱԼՈ թրաստ» կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկությունը։
24News կայքը, վկայակոչելով ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանին, հայտնել էր, որ պատերազմի ընթացքում բրիտանական այս կազմակերպությունը թուրքական հետախուզությանն է փոխանցել Արցախի ականադաշտերի քարտեզները, որոնք հեշտացրել էին ադրբեջանական զորքերի առաջխաղացումը Արցախի տարածքում։
«Հիշյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ` ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար»,– հայտնում է դատախազությունը:
«ՀԱԼՈ թրաստն» արդեն հայտարարություն է տարածել` հերքելով, որ Թուրքիային է փոխանցել Արցախի ականադաշտերի քարտեզները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: