Մի քանի երկրներ դադարեցնում են AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը
Դանիան հայտարարել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցով COVID-19-ի դեմ պատվաստումների երկշաբաթյա դադարեցման մասին: Այս միջոցառումը բացատրվել է պատվաստվածներից մի քանիսի մոտ թրոմբի առաջացման մասին հաղորդմամբ:
Օրվա ընթացքում նույնպիսի որոշումներ են կայացվել նաև Նորվեգիայի, Իսլանդիայի և Իտալիայի իշխանությունների կողմից:
Դանիայի առողջապահական վարչությունը հայտնել էր, որ մի մարդ, ում մոտ թրոմբ էր առաջացել, մահացել է: Պատվաստանյութ ստանալու հետ ուղիղ կապը դեռ հաստատված չէ: Սակայն գերատեսչությունում հայտարարել են, որ «պարտավոր են արձագանքել հնարավոր լուրջ կողմնակի ազդեցությունների մասին հաղորդումներին, որոնք ստացվում են ինչպես Դանիայից, այնպես էլ եվրոպական այլ երկրներից»,- Reuters-ը մեջբերում է Առողջապահության դեպարտամենտի տնօրեն Սորեն Բրոստրոմի խոսքերը:
Դանիայից հետո AstraZeneca-ով պատվաստումների ժամանակավոր դադարեցման մասին հայտարարեցին Նորվեգիայում և Իսլանդիայում:
Ինչպես հայտնում է Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA), Եվրամիության տարածքում, Նորվեգիայում և Իսլանդիայում AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործման ընթացքում այն ստացած ավելի քան երեք միլիոն մարդու շրջանում թրոմբոզի ընդամենը 22 դեպք է գրանցվել, փոխանցում է RFI-ն:
Իտալիան նույնպես հայտարարել է այս պատվաստանյութերի խմբաքանակներից մեկի օգտագործման արգելքի մասին: Դեղամիջոցների իտալական գործակալությունը (Aifa) արգելքը «նախազգուշական միջոցներով» է բացատրել «որոշ լուրջ կողմնակի բարդությունների մասին հաղորդումներից հետո, որոնք համընկնում էին AstraZeneca պատվաստանյութի ABV2856 խմբաքանակից դեղաչափերի օգտագործման հետ»:
Մարտի 8-ին Ավստրիան դադարեցրել էր պատվաստումներն անգլո-շվեդական դեղամիջոցի մեկ խմբաքանակով՝ արյան մակարդման պատճառով հիվանդի մահվան պատճառով: Այդ նույն խմբաքանակն արգելվեց նաև Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի և Լյուքսեմբուրգի իշխանությունների կողմից: Ավելի ուշ եվրոպական կարգավորիչը հայտնեց, որ, ըստ նախաքննության, AstraZeneca պատվաստանյութի և Ավստրիայում մահվան միջև կապը չի հաստատվել, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.