ԵԿՄ-ն սթափության կոչ է անում
Երկրապահ կամավորականների միությունը «ազգային գաղափարները կրող, ազգի ճակատագրով մտահոգ, հայրենասեր, հայրենատեր մարդկանց» համախմբման կոչ է անում։ Այսօր ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի անունից հայտարարություն է տարածվել, որում ԵԿՄ վարչությունը մտահոգություն է հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ, կոչ անում սթափվել՝ «հակառակորդ երկրի ղեկավարն արդեն հոխորտում ու սպառնում է Զանգեզուրը նվաճել»։
ԵԿՄ վարչությունը 8 հրատապ քայլերի ցանկ է հրապարակել։
«1. Հայաստան պետության համար վճռորոշ այս իրավիճակում անհրաժեշտություն է պետական բոլոր կառույցների և մարմինների ամրապնդումը, աններելի է ներքին անկայունության շարունակությունը:
2. Իշխանությունը ժամ առաջ ամբողջական գործնական ծրագիր ներկայացնի ներկայումս երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
3. Գերակա խնդիր համարել պետության ներքին կայունության վերականգնման ու հաստատման անհրաժեշտությունը, դիմագրավել այն քաղաքական ուժերին ու անհատ բախտախնդիրներին, ովքեր իրենց գործունեությամբ ապակայունացնում են իրավիճակը»,- սրանք առաջնահերթ 3 հրատապ քայլերն են։
Հաջորդականությամբ նշվում է զինծառայողների մարտական ոգու և հայրենասիրության հետագա ամրապնդման գործին անմնացորդ նվիրվելը, նպաստելը երկրում համերաշխության հաստատմանն ու առճակատող բևեռների հարթեցմանը։
ԵԿՄ վարչությունում վստահ են, որ մեր «հավատավոր միասնությամբ, սթափ և ճկուն քաղաքականությամբ» կարող ենք և պետք է դիմակայենք արտաքին ու ներքին դժվարություններին, մարտահրավերներին։
ԵԿՄ վարչության հրատապ քայլերի ցանկը եզրափակվում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերով՝ «Հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել․․․»։
Ուստի երկրապահները կոչ են անում չհոգնել, չհուսահատվել ու մեր ապագան չթողնել բախտի քմահաճույքին, այլ համախմբվել ու գործել ի շահ մեր պետության, պետականության ու ժողովրդի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.