Վազգեն Մանուկյան․ Ինձ սարսափեցնում է այն սրացումը, որը տեղի է ունենում Սյունիքի շուրջ
Սրացումներ են լինելու, ավելի լավ, թող սրացումներ լինեն. ռուսերեն ասում են` Оно того стоит: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Ինձ ուրիշ սրացում է վախեցնում, ինձ սարսափեցնում է այն սրացումը, որը տեղի է ունենում Սյունիքի շուրջ, այն ձգտումը, որ Ալիևը հասկանում է, որ Նիկոլը այսօր կա, վաղը չի լինելու, Նիկոլի օրոք հնարավոր է անել այն, ինչը հնարավոր չի լինի իրենից հետո: Այդ սրացումն է ինձ վտանգավոր թվում: Իսկ ներքին սրացումը գնում է հայրենիքը դավաճանողների, թշնամիներին ծառայողների և երկրին նվիրված մարդկանց միջև: Եթե իրենք գնում են սրացման, իրենք կստանան սրացում»,- ասաց նա:
Վազգեն Մանուկյանը մեծ է համարում նոր պատերազմի հավանականությունը. «Ամենամեծ գայթակղությունը պատերազմի դա հակառակորդի թուլությունն է: Երբեք Հայաստանն այսքան թույլ չի եղել իր հակառակորդի առջև: Միակ բանը, որ պահում է Ադրբեջանին և Թուրքիային, ռուսական զորքերի առկայությունն է: Մի օր ռուսները զբաղված լինեն ուրիշ բանով, իրենք կօգտագործեն այդ առիթը»:
Վազգեն Մանուկյանը համաձայնեց, որ հնարավոր բախումների պատասխանատուն լինելու են երկու կողմերը. «Բայց բախման հիմնապատճառը և մյուս կողմի մի քիչ տարբեր բաներ են: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ երկրի ղեկավարը երկիրը այդպիսի խայտառակ վիճակի մեջ գցի, և չհեռանալով՝ ինքն ավտոմատ սրում է վիճակը: Եթե իրեն թվում է, որ իր սրելու պատճառով մենք չենք ուզենա ադեկվատ սրել, ապա սխալվում է: Ինքը ինչքան սրի, մենք նույն մակարդակի վրա կլինենք»:
Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին, Վազգեն Մանուկյանն ասաց. «Սա պատերազմ է Հայաստանի ապագայի համար: Այսպիսի պատերազմի մեջ քրեական գործերը երկրորդական հարցեր են»:
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հայտարարություններին, թե Վազգեն Մանուկյանը «գիտի, թե 1996 թվականն է, և կարող է դարպաս ջարդելով մտնել խորհրդարան», Վազգեն ՄԱնուկյանն ասաց. «Էդ ճուտիկները գիտեն միայն այն, ինչն այսօր է, ես գիտեի, թե ինչն է ճիշտ 1990-ականներին, ես գիտեմ՝ ինչ է ճիշտ հիմա, և գիտեմ, թե ինչ ուղղությամբ պետք է գնանք, որ ճիշտ լինի: Մարդիկ կան, որ չեն համապատասխանում ժամանակին: Օրինակ, այդ «Իմ քայլի» ճուտիկները գնացել են ինչ-որ կուրսերի, անգլերեն են սովորել, իրենց այնտեղ բացատրել են այն գաղափարները, որոնք արդիական էին սառը պատերազմի ավարտից հետո, բայց որոնք հիմա արդիական չեն: Իրենք հնացել են»:
Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, «Վազգեն Մանուկյանն ասաց. «Իրենք կամ պետք է ցրեն Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում հավաքված մարդկանց, ինչը կբերի մեծ հետևանքների, և ես չեմ կարծում, որ ոստիկանությունն այդպես հեշտությամբ ենթարկվի այդ հրամանին, կամ այս հակադրությունը կտևի այնքան, մինչև մենք դուրս հանենք Նիկոլ Փաշինյանին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.