Ադրբեջանի ներկայացուցիչը ԵԽԽՎ-ին կոչ է արել «չեզոքացնել» Նաիրա Զոհրաբյանին
ԵԽԽՎ միգրացիայի և փախստականների նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը Նաիրա Զոհրաբյանին մեղադրել է «պատերազմի հրձիգ» լինելու մեջ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում կատարվածի մասին գրառում է արել՝ ներկայացնելով Սեիդովի հնչեցրած մեղադրանքները։
Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հունից դուրս է եկել, երբ Զոհրաբյանը խոսել է ադրբեջանցի զինվորների վայրագություններից ու փաստերով ներկայացրել, թե ինչպես են ողջ-ողջ գլխատում մեր զինվորներին ու քաղաքացիական անձանց։ Զոհրաբյանը կոչ է արել Սեիդովին, «ով խաղաղասիրության և երկխոսության ճառեր էր անում», խաղաղասիրաբար զրուցել իր Ալիևի հետ ու ազատել հայ ռազմագերիներին։
«Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը, իրեն բնորոշ թատերական պաթոսով սկսեց բղավել, որ ես պատերազմի հրձիգ եմ, որ տարիներ շարունակ ես ԵԽԽՎ ամբիոնն օգտագործել եմ ամենաժողովրդավար Ադրբեջանին և ամենամարդասեր ադրբեջանցիներին մարդասպան ու բարբարոս ներկայացնելու համար և կոչ արեց ԵԽԽՎ-ին ինձ չեզոքացնել, եթե ուզում են ունենալ կոնստրուկտիվ երկխոսություն հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև»,- գրել է Զոհրաբյանը։
ԱԺ պատգամավորի խոսքով՝ տեսարանը խիստ զվարճալի էր, քանի որ ինքն ամեն օր ԵԽԽՎ պատգամավորներին ուղարկում է «ամենաժողովրդավար ու ամենամարդասեր» Ադրբեջանի զինվորների կատարած վայրագությունները հայ զինվորների և քաղաքացիական անձանց հանդեպ։
Զոհրաբյանը նաև ընդգծում է, որ բացի իրեն ուղղված մեղադրանքներից, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը Մարալ Նաջարյանին ներկայացրել է որպես Շուշիում դիպուկահար, որին Ադրբեջանն ազատ է արձակել որպես բարի կամքի դրսևորում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-09 19:41
Рост экспорта товаров из Армении замедлится до 25,4% в 2025 году и далее до 20,5% в 2026 году. Об этом говорится в прогнозе Азиатского банка развития (АБР).
-
2025-04-09 19:40
Переустройство послевоенного мира в том числе следует рассматривать и как попытку умиротворения Европы. Об этом в интервью «Известиям» заявил вице-премьер РФ Алексей Оверчук.
-
2025-04-09 19:39
Совет защиты прав арцахцев сообщает, что продолжаются обсуждения с различными кругами в рамках объявленной широкой общественной мобилизации.
-
2025-04-09 19:17
С марта гражданская мониторинговая миссия Евросоюза в Армении увеличила количество ночных патрулей вдоль армяно-азербайджанской границы для повышения ночной безопасности и снятия возможной напряженности. Об этом сообщили в пресс-службе миссии.