Արա ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ՄՈԲ-ԻՆ ԱՆՊԱՏՐԱՍՏ ՈՒՂԱՐԿԵԼ ԷԻՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Տեղեկատվական դաշտում իրենց կողմից ստեղծված բեսպրեդելը և անպատրաստից մարդկանց ռազմաճակատ տանելն ու չոլերում թողելն ուներ մի նպատակ՝ ապահովել ֆրուստրացիոն երևույթներ, որ մարդիկ ցավից, վշտից ու խորը հիասթափությունից չցուցաբերեն քաղաքական ակտիվություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։
«Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հավաքվեք 30 հոգով, ընտրեք հրամանատար, վերցրեք ձեր պահարանից զրահաբաճկոններ, դա այն ժամանակ էր, երբ ինքը հստակ գիտեր, որ չի ընդունել ԳՇ տեղեկությունը, Վլադիմիր Պուտինի առաջարկը և ամենավատը՝ չի ընդունել հինգ նախագահների առաջարկը պատասխանատվությունը կիսելու և պատերազմը կանգնեցնելու »,- նշել է Սաղաթելյանը և ավելացրել.
«Մարդիկ, որոնք պատրաստ են կամավոր գնալու և իրենց կյանքը զոհաբերելու հանուն հայրենիքի կամ ազգային արժանապատվությանը, ակտիվ զանգվածն է, իսկ երբ ակտիվ զանգվածին ուղարկում ես ռազմաճակատ, ինչպես արեց Պորոշենկոն, նվազեցնում են ռիսկերը, որ այդ մարդը վաղը կլինի փողոցում։
Եվ տեղեկատվական դաշտում այն բեսպրեդելը որ արեցին, և մարդկանց հանպատրաստից ռազմաճակատ տանելն ու չոլերում կիսաանտեր թողնելն ուներ մեկ նպատակ՝ ապահովել ֆրուստացիոն երևույթներ։ Այսինքն՝ մարդիկ ցավից, վշտից չցուցաբերեն քաղաքական ակտիվություն»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 08:14
Весь ближневосточный "сыр-бор" вокруг иранской ядерной программы преследует всего лишь одну цель – не дать кому-либо возможности противостоять западной гегемонии в регионе, отмечает колумнист Sputnik Армения Арман АБОВЯН.
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении