Последние новости

Ցուցարարները ԱԳՆ-ի մոտ դիմավորում են Փաշինյանին (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մոտ ասյօր` մարտի 13-ին, մեկնարկում է բողոքի ակցիան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

 

ԱԳՆ շենքի մոտ արդեն մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացրել, որոնք հսկելու են Փաշինյանի մուտքը ԱԳՆ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը, դիվանագետի օրը՝ մարտի 2-ին, խախտելով ավանդույթը, չգնաց հայկական դիվանագիտության կենտրոնակայան, նա որոշել է ԱԳՆ այցելել այսօր` 12:30-ին:

«Մենք էլ նրան դիմավորենք ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց, որ ասենք՝ պահանջում ենք առանց նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ։ Նախորդ անգամ կառավարական մի շենքից մյուսը 200 մետրը նա անցավ մի քանի հազար ոստիկանների ուղեկցությամբ ու իր հասցեին ժողովրդական շիտակ վանկարկումների ներքո։ Վաղը տեսնենք՝ քանի հազար ոստիկան է հավաքելու, որ կարողանա քավարան այդ ճանապարհն անցնել։ Եվ առհասարակ՝ կարո՞ղ է անցնել։ Հավաքվում ենք 12։00 -ից Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության դիմաց: Առանց նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ։ Ասպես շրջափակված պետք է լինի միշտ, մինչև հեռանա, ՀԵՌԱՑՆԵՆՔ»,- ասվում է նախաձեռնող խմբի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ