Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ԲԱՔՎԻ ԲՌՆԱՊԵՏԸ ՍՏԻՊՎԱԾ ՄՈՍԿՎԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՏԵՂԱԿԱՅԵԼ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ
Ադրբեջանում չի եղել երկընտրանք՝ ամբողջությամբ, թե՞ մասնակիորեն բռնազավթել Արցախը։ Իրականում երկընտրանքն այլ է եղել, քանի որ ադրբեջանական բանակի առաջխաղացմանը զուգահեռ ավելացել են չափազանց լուրջ ռիսկեր նաև ամեն ինչ կորցնելու առումով, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք տերությունները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, Ադրբեջանի դեմ հանդես են եկել միասնական ճակատով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախմբի ապաշնորհությունն արդարացնելու համար մեզանում փորձ է կատարվում արմատավորելու այն կարծիքը, թե Արցախում վերջին պատերազմի ընթացքում Հայաստանը միայնակ էր մնացել միջազգային ասպարեզում։
Մինչդեռ պատերազմի օրերին միջազգային դիվանագիտական ետնաբեմում ընթացող ուշագրավ գործընթացների մասին դեռևս այս տարվա հունվարի կեսերին հետաքրքիր տեղեկություններ է ներկայացրել Հեյդար Ալիևի նախկին օգնական և նախագահի աշխատակազմի ղեկավար Էլդար Նամազովը։
Ըստ նրա՝ Ադրբեջանում չի եղել երկընտրանք՝ ամբողջությամբ, թե՞ մասնակիորեն բռնազավթել Արցախը։ Իրականում երկընտրանքն այլ է եղել, քանի որ ադրբեջանական բանակի առաջխաղացմանը զուգահեռ ավելացել են չափազանց լուրջ ռիսկեր նաև ամեն ինչ կորցնելու առումով, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք տերությունները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, Ադրբեջանի դեմ հանդես են եկել միասնական ճակատով։
Դիվանագիտական խողովակներով հնչեցվել են սպառնալիքներ առ այն, որ Ադրբեջանի դեմ կլինեն կոշտ դիրքորոշումներ՝ ճանաչելով Արցախի անկախությունը և գնալով Կոսովոյի ճանապարհով, կամ պահանջ կդրվի, որպեսզի Ադրբեջանը վերադառնա սեպտեմբերի 27-ի դիրքերին; Եղել է նաև միջին կամ փոխզիջումային տարբերակ՝ պահանջել Ադրբեջանից, դուրս գալ նախկին ԼՂԻՄ տարածքներից։
Հենց նման ռիսկերի պայմաններում է, որ Բաքվի բռնապետը ստիպված կանգ է առել Շուշիում և Մոսկվային առաջարկել տեղակայել խաղաղապահներ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.