Последние новости

Ջոն Էվանս․ Թաթոյանն առաջնակարգ օմբուդսման է

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը Twitter-ի իր միկրոբլոգում վերահրապարակել է լրագրող Անի Ավետիսյանի գրառումը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և իշխանությունների միջև վերջերս տեղի ունեցած կոնֆլիկտի մասին։ Էվանսը նաև մեկնաբանել է այդ գրառումը:

«Թաթոյանն առաջնակարգ օմբուդսման է»,- գրել է նախկին դեսպանը։

Ավելի ուշ Էվանսը գրառում է արել ադրբեջանական կողմից գերեվարված 18-ամյա Էրիկ Խաչատրյանի մասին։

«Վաղուց ժամանակն է փոխանակել բոլոր ռազմագերիներին, ինչպես համաձայնեցված էր նոյեմբերի 9-ին»,- գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ