Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն սկսել են տրանսպորտային հաղորդուղիների ապաարգելափակման բանակցությունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ ղեկավար Անն Լինդեին ասել է, որ Բաքուն արդեն սկսել է Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդուղիների ապաարգելափակման շուրջ բանակցային գործընթացը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կիրակի Ալիևն ընդունել է Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը: Նախ կայացել է Ալիևի և Լինդեի դեմ առ դեմ հանդիպումը: Այնուհետև հանդիպումն անցկացվել է ընդլայնված կազմով:
«Մենք արդեն Հայաստանի հետ սկսել ենք հաղորդուղիները բացելու շուրջ բանակցային գործընթացը: Սա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մասն է: Արդեն կայացել են տարբեր մակարդակներում մի շարք հանդիպումներ: Սա կարող է դառնալ շրջադարձային կետ, որ ամբողջությամբ փակվի պատերազմի էջը: Հաղորդուղիների բացումը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, կստեղծի նոր հնարավորություններ, նոր դինամիկա կհաղորդի: Ես անկեղծ եմ ասում՝ Ադրբեջանը դրան պատրաստ է»,- Ալիևի խոսքն է փոխանցել նրա մամուլի ծառայությունը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.