Последние новости

ՊՆ․ Կապանում դիրք թողնելու մասին խոսք չկա

Կապանում դիրքը թողնելու հրամանի մասին խոսք չկա։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` անդրադառնալով համացանցում շրջանառվող տեսանյութին։

Երեկ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում Կապանի մոտ գտնվող մարտական հենակետերից մեկի զինծառայողները ցույց են տալիս այն անմարդկային պայմանները, որոնցում իրենք մնում են։ Զինծառայողների խոսքով՝ իրենց ոչ մի բանով չեն ապահովում, չունեն ջուր, տաքանալու հնարավորություն։ Նրանք նշում են, թե իրենց ասվել է՝ «պոստը թողեք», սակայն իրենք չեն թողել։

«Կապանի առաջնագծում որևէ լուրջ մտահոգության կարիք կամ առիթ չկա։ Տարածված տեսանյութի առնչությամբ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ես վստահեցնում եմ, որ անվտանգային իմաստով որևէ խնդիր չկա, այս պահին ՊՆ–ն, Գլխավոր շտաբն ամեն ինչ անում են զինվորների վիճակը, նրանց պայմանները բարելավվելու ուղղությամբ»,–ասաց պաշտպանության փոխնախարարը։

Նրա խոսքով` Կապանում որևէ դիրք հանձնելու մասին խոսք չի եղել ու չի լինում։ Ավելին, Սարգսյանը նշում է, որ անակնկալներ չեն լինելու։

Նա հավելեց նաև, որ բանակում կան խնդիրներ, սակայն դրանց լուծման ուղղությամբ ինտենսիվ քայլեր են ընթանում։

Հարցին, թե ինչպե՞ս են այդ խնդիրները լուծվում, երբ այդ մասին բարձրաձայնողին ռազմական ոստիկանություն են կանչել և հետապնդում է իրականցվում նրա դեմ` Սարգսյանը պատասխանեց, թե, մեղմ ասած, այդ երևույթը հետապնդում համարելը ճիշտ չէ։ Նրա խոսքով` ուսումնասիրություն է սկսվել, և այն բնականաբար հենց խնդրի մասին բարձրաձայնողից պետք է սկսվեր, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ